Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներ են այսօր նախատեսվում հետևյալ վայրերում.

Պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում։