ԵՄ երկրներում բռնկվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սփինանթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք տեսնում ենք երրորդ ալիքը, որը տարածվում է աստիճանաբար կամ անգամ արագորեն ԵՄ տարբեր երկրներում»,-ասել է Սթինանթը:

Նա նշել է, որ տարբեր երկրներում տարածման տեմպերը տարբերվում են, եւ կոչ արել արագացնել պատվաստման գործընթացը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 121 միլիոն մարդ, որոնցից շուրջ 2,7 միլիոնը մահացել է: