Մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 382 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  276 067 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է՝ 27 167 թեստավորում, որից 18542-ը հակամարմինների թեստով, 8625-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 313 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 269 006 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3 665:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.41%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.52%, վերջին 7 օրվանը՝ 1.34%: