Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող իր իսրայելցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր մոտ առկա են կորոնովիրուսի՝ առավելագույն քանակությամբ հակամարմիններ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես արդեն հիվանդացել եմ կորոնավիրուսով: Ինձ մոտ առկա են առավելագույն քանակությամբ հակամարմիններ», — ասել է նա:

Այս առնչությամբ Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշքենազին էլ մնարամասնել է, որ հրեական երկրի պատվիրակության բոլոր անդամները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Հիշեցնենք՝ հունվարին Լավրովը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով, և իր մոտ հայտնաբերվել են հակամարմիններ: Նախարարը նաև նշել էր, որ որոշում կկայացնի COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին՝ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո: