Մարտի 15-ին ժամը 10:51-ին Երեւանում, Արգիշտի փողոցի թիվ 7/6 շենքի բակում կայանված «Լեքսուս» 73 VP 777 ավտոմեքենայի վրայից գողացել էին կողային թանկարժեք հայելիները։ Ոստիկանությունը yerkirmedia.am-ի թղթակցին հաստատել է գողության փաստը՝ հրաժարվելով նշել այլ մանրամասներ։

Համաձայն ոստիկանական հաղորդագրության, Կենտրոնական բաժնի ՔՀԲ և Մարաշի ՔՀ խմբի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ատոմ Կամոյի Հաթամյանը /01.09.1994թ.ծ., բն. է Արգիշտի փ., 15/17շ., բն.26, չի աշխ./, որը նույն օրը ժ.14:00-ին բերման է ենթարկվել Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

«Հատկանշական է, որ գողության կասկածանքով բերման ենթարկվածը վերջին ամիսներին հաճախ զինվորական հանդերձանքով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պաշտպան ու նաեւ ներկայանում «Ազգային անվտանգության պահապաններ» նախաձեռնության անդամ, հարցազրույցներ տալիս իշխանամետ լրատվամիջոցներին, դատապարտում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Նա եւ իր ընկերները զինվորական հանդերձանքով, դեկտեմբերի 19-ին, անվտանգության աշխատակիցների հետ միասին Փաշինյանին ուղեկցում էին դեպի Եռաբլուր պանթեոն կազմակերպած երթի ընթացքում»,– գրում է աղբյուրը։