«Հայաստան» հմահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ պատերազմի ժամանակ Հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել:

Հայտարարությունում ասվում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, անցավ կառուցողական մթնոլորտում, եւ հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության եւ ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված եւ օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։

Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները եւ ապահովվի հանրության վստահությունը։

Հոգաբարձուների խորհուրդը եւս մեկ անգամ իր խորին շնորհակԱլություն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին եւ Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության եւ նվիրվածության համար։