Ասում եք չի կարելի ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին կպնել։
Մի կողմ դնենք այն փաստը, որ նիկոլի ավագ դուստր ինքն է մտել քաղաքական ստատուսային հրաձգության դաշտ, ինքն էր քաղաքական գրառումներ կատարում, ինչի արդյունքում ստանում էր պարսավանքի իր չափաբաժինը։
Բայց անկեղծ եղեք ու ինքներդ հիշեք, որ հենց նիկոլն է իր ընտանիքը դարձրել reality show-ի դերասաններ։
Մի օր մեքենայով իբր փախչում են կառավարական ամառանոցից։ Մի օր Շուշանի ծնունդն են նշուն վրաններով, սարերում։ Մի օր Իջևանի ճամփեքին կանգնում եգիպտացորեն են հոշոտում։
Հիմա մի հարց.

1991֊1997 թթ որևէ լրատվամիջոց Լևոն Տեր֊Պետրոսյանի երեխաներից էքսկլյուզիվ հարցազրույց վերցրել է՞։
Ռոբերտ Քոչարյանի երեխաները 1998֊2008 թվականներին որևէ լրատվամիջոցի էքսկլյուզիվ հարցազրույց տվել ե՞ն։
2008֊2018 թվականներին որևէ լրատվամիջոց Սերժ Սարգսյանի երեխաներից հարցազրույց վերցրել է՞։
Էլ չեմ ասում այն մասին, որ երբևէ որևէ մեկը նկատած լինի վերը թվարկածներից որևէ մեկի երեխային` բոմժի պես հագնված, կամ ինստագրամում ու տիկտոկում վուլգար նկարներ հրապարակելիս։
Ո՞վ է Աշոտ փաշինյանը, ի՞նչ ունի նա ասելու, ի՞նչ էքսկլյուզիվ հարցազրույց։ Վերջ տվեք այս թշվառության քարոզին։