Իսրայելն ավարտել է «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացումը: Այս մասին հայտարարել է Իսրայելի ՊՆ-ն:

Համակարգը նախատեսված է կարճ հեռավորության վրա չկառավարվող հրթիռների որսման համար: Այն Գազայի հատվածից բաց թողնված մոտ 2500 արկ է ոչնչացրել 10 տարի առաջ տեղակայվելուց ի վեր:

Հակահրթիռային պաշտպանության նախարար Մոշե Պատելի հայտարարության մեջ ասվում է, որ Iron Dօme-ն ավարտել է փորձարկումների շարքը:

Iron Dօme-ն Իսրայելի հակաօդային պաշտպանության բազմամակարդակ համակարգերի մի մասն է՝ սկսած համակարգերից, որոնք ունակ են որսալ հրթիռները մոտ տարածությունից, մինչեւ մթնոլորտից դուրս հեռահար գործողության հրթիռներ:

Պատելը նշել է, որ նոր համակարգը կտեղակայվի Իսրայելի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի կողմից մոտ ապագայում: