Այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ չեմ կարող հաստատ ասել՝ կոնսենսուս կա, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես չեմ ուզենա, որ մենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ կերպ քննարկման առարկա չդարձնենք», — նշեց Մարուքյանը:

Խոսելով ժամկետների մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ իրենց համար մինչև հունիսի 1-ը ընտրությունները պետք է ավարտված լինեն. «Նշանակում է՝ առաջիկա տասն օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև նկատեց, որ արտահերթ ընտրությունների գնալու կամք է նկատում իշխանության շրջանում: