«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում երեք անգամ այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ եւ հանդիպումներ ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարբեր գործերով կալանքի հարցեր, որոնցով Վարդապետյանի հեռանալուց հետո սկսել է հետարքրքվել Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի անունը օրեր առաջ շրջանառվեց գաղտանզերծված նամակագրության հայտնի տեսանյութի համատեքստում, որից հետո պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետի օգնականը կոպիտ ձեւով միջամտում է արդարադատությանը՝ խմբագրելով քննիչի կողմից իրեն ուղարկված մեղադրանքի որոշումները ու Փաշինյանի քաղաքական հակառակորդների վերաբերյալ ստանում է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ։