Ռուսաստանի մայրաքաղաքային օդանավակայաններում 18 չվերթ է հետաձգել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ մեջբերելով օդանավակայանների մարտի 14-ի չվացուցակների տվյալները:

Ինչպես հաղորդվում է, «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 11, իսկ «Շերեմետևոյում»՝ 4 չվերթ:

Մոսկվայում այսօր ուժեղ ամպամածություն է, ձյունախառն անձրև է գալիս: ՌԴ Հիդրոմետկայանի տվյալներով՝ օդի ջերմաստիճանը կազմում է 2-4 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի: Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Քամու արագությունը 5-10 մետր/վայրկյան է՝ մինչև 15մ/վ պոռթկումներով:

Այս շաբաթ օդի ջերմաստիճանը նորմայից նվազել է 3-5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի: Ամսվա սկզբում Հիդրոմետկայանը նախազգուշացրել էր ՌԴ ողջ տարածքում մարտ ամսին սպասվող եղանակի հաճախակի փոփոխությունների մասին: