Կիբերանվտանգության ազգային կենտրոնի նախկին ղեկավարն անվանել է Մեծ Բրիտանիայի նոր քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ՝ որպես «խճճված», երբ նրան պիտակավորել են՝ որպես «մրցակից», մինչդեռ Ռուսաստանը կդիտարկվի՝ որպես «թշնամական պետություն», գրում է Daily Mail-ը:

Կիբերանվտանգության կենտրոնի նախկին ղեկավար Քյարան Մարթինը նախազգուշացրել է, որ կառավարությունը պետք է «զգուշավորություն ցուցաբերի» ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ կապված տեխնոլոգիաների հարցերում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կհամալրի Մեծ Բրիտանիան սարքավորումներով անվտանգության առավել բարդ խնդիրները լուծելու համար՝ Անգլիայի հյուսիսում կառուցելով «կիբերմիջանցք»:

Հաղորդվում է, որ Ռուսաստանն «ամենամեծ պետական սպառնալիքն է», որի հետ Մեծ Բրիտանիան բախվում է «ՌԴ ագրեսիվ արտաքին քաղաքականության եւ Մեծ Բրիտանիայի տարածքում սպանության մասին դավադրության շրջանակում (Սկրիպալների գործը – խմբ.) քիմիական զենքի կիրառման արդյունքում, հաղորդում է The Times-ը: