Իրանի հարավային շրջանում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինաբ քաղաքից 104 կմ հեռավորությամբ, իսկ օջախը՝ 50 կմ խորությամբ: Երկրաշարժը գրանցվել է երևանյան ժամանակով 16:54-ին:

Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել: