Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Պարմային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է այդ հանդիպմանը։

Հայտացուցակից դուրս է մնացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածք էր ստացել ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման առաջին խաղակեսում եւ փոխարինվել։ Իտալական մամուլը գրել էր, որ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է ապրիլին։

«Պարմա» — «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։