Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել  Շուշիում, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում:

Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը: