Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ։

Արման Խոջոյանը կարևորել է նաև լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում և ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը Հայաստանում կայուն և կանխատեսելի մատակարարման գրավականն է: