«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ՔԿ-ն Մանուկյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարել։
«Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ:
Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել
1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ
2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ», — գրել է Վարդևանյանը։