Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի մտադրությունը` վերադառնալ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄԷ-ի Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բին Զայիդ Ալ Նահայանի հետ համատեղ մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք Ջո Բայդենի վարչակազմի` ԳՀՀԾ վերադառնալու որոշումը: Ճիշտ է, դա դեռ չի իրականացվել, քանի որ ԱՄՆ-ում, ինչպես ես եմ հասկանում, գործընթացներ են ընթանում` որոշելու համար, թե ինչպես դա անել»,- ասել է նա:

Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր է համարում սինքրոն փուլային քայլերի մշակումն ԱՄՆ-ի եւ Իրանի կողմից միջուկային գործարքի վերականգնման համար: