Թունիսի Առողջապահության նախարարությունը ստացել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Առողջապահության նախարար Ֆաուզի Մեհդին Կարթագենի օդանավակայանում ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը»,- նշում է լրատվամիջոցը:

Մեհդին օդանավակայանում հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը մեկնարկելու է շաբաթ օրը: Առաջինը կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն բժիշկները, տարեց մարդիկ և զինվորականները: