Բայրաքթարը, ես այդպես կոչում եմ Նիկոլ Փաշինյանին, ցուցում էր տվել իր պատգամավորներին անպայման խորտակել վճռաբեկ դատավորների ընտրության քվեարկությունը, որովհետեւ ինքը առանձին իրավապաշտ դատավորների պահվածքից վիրավորված է: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ խմբակցության Գեւորգ Պետրոսյանը:

«Քանի որ ոչ բոլոր դատավորներն են իր կամքը կուրորեն կատարում են, էդ մեղքը բարդում է ՎԴԽ նախագահի վրա եւ լրիվ մոռացել են՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր սխալներից մեկը եղել է սիրված լինելը: Արա, դու ես սիրվա՞ծ: Եթե սիված ես, ինչի՞ ես ախռաննիկներով շրջում: Ինքը այնքան սիրված է, ինչքան ես Աֆրիկ Սայմոնն եմ: Ինքն այս ամիսներին այնքան ապօրինություն է թույլ տվել, որ հասկանում է, որ որ պահին հրաժարական տվեց, մի ժամ հետո իր դուռը ծեծելու են ու տանեն:

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի միտինգին եկել էին տգետները. «Ես բոլորին չեմ ուզում ասել, բայց եթե այդ միտինգին եկած մի կին ասում է, որ Շուշին եղել է Ադրբեջանինը, եւ այդ կինն անպատիժ է, դա Նիկոլ Փաշինյանի մեղքն է»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Օնիկ գասպարյանն իր քայլով կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը, դրանով նա ինքն իրեն է խայտառակ նում. «Այսինքն դու էնքան զրո ես, որ Օնիկ Գասպրյանը կատարել է պաշտոն չզբաղեցնող անձի հրամանը»: