Մարտի 8-ից սկսած Իսրայելը օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլ է տալիս բացառիկ դեպքերում՝ որոշակի կանոնների հետեւելու պայմանով, որոնք հրապարակել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «Փրայմը»:

«Իսրայել գալ ցանկացող բոլորը մինչեւ չվերթը 24 ժամում պետք է լրացնեն Իսրայել մեկնող ուղեւորների համար հայտարարագրման ձեւ»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Իսրայել մուտք գործել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները բացի մուտք գործելու մասին ձեւը լրացնելուց, պետք է երկիր մուտք գործելու թույլտվություն ստանան, նշված է հաղորդագրության մեջ: «Իսրայել օտարերկրացիների մուտքը կթույլատրվի բացառիկ դեպքերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համապատասխան թղթերը եւ տեղեկությունները տալուց հետո ուղեւորը երկիր մուտք գործելու կա՛մ թույլտվություն է ստանում, կա՛մ մերժում:

Իսրայել ժամանելուն պես օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ իսրայելցիները, պետք է պահպանեն երկշաբաթյա մեկուսացում, որից կարող են ազատվել Իսրայելում ստացած պատվաստման մասին վկայագիր ներկայացնողները: Դրանից բացի, օդանավի վայրէջքի պարտադիր պայման է շարունակում մնալ կորոնավիրուսի ախտորոշման բացասական ՊՇՌ թեստը, որը կատարվել է մինչեւ թռիչքը 72 ժամվա ընթացքում: