Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանն արձագանքել է Արցախի նախագահին՝ ասելով. «Ինչու է Արայիկ Հարությունյանը նշում, որ հադրուցիները լքել են Հադրութը այդ իսկ պատճառով հանձնվել է Հադրութը: Հադրութի պաշտպանության համար գոյություն ունի բանակ: Պետք էր նախապես նախապատրաստվել, պետք չէր գողանալ բյուջեն, պետք էր ստեղծել հզոր բանակ, որը կկարողանար պաշտպանել Արցախը:

Արայիկ Հարությունյանի բոլոր ընկերները փախան: Մարդիկ տեսնում էին այդ ամենը, և այդ կոնտեքստում մտածում էին, եթե նրանք փախնում են նշանակում է այս հողերը վաճառված են, այդ իսկ պատճառով է ամեն ինչ այսպես ստացվել:

Ինչու նրանք չէին մնում պաշտպանելու, հրամաններ տալու, հուշել կամ գոնե մասնակցել բնակչության տարհանմանը, իսկ նրանք չեն մասնակցել. ո՛չ Կամող Աղաջանյանի մտերիմները, ո՛չ Իվան Ավանեսյանի»: