Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով.

«Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայոց պետականությունը ներկայումս կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Վտանգված են Հայաստանի սահմանները՝ Արցախը, Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Տավուշը։

Այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային և տնտեսական խնդիրների լուծման համար։
Վերոնշյալ խնդիրների լուծման մեր կուսակցության առաջարկները ներկայացրել ենք ԱՀ նախագահ Ա. Հարությունյանին, ինչն ընդունվել է նրա կողմից։

Մենք պատրաստակամ ենք ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը, պաշտպանունակությունը, տնտեսական ապահովումն ու զարգացումը։

Միացյալ Հայաստան Կուսակցություն»: