Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Մաքսիմ Օրեշկինի մոտ օրերս կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն ինչպես հաղորդում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի թելեգրամ ալիքը, Պուտինը չի ինքնամեկուսանա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Օրեշկինի վարակը սպառնալիք չի ներկայացնում, ուստի նախագահն ինքնամեկուսանալու կարիք չունի։

«Նրանք ուղղակի շփումներ չեն ունեցել»,- ասել է Պեսկովը։

Փետրվարի 12-ին Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահը մտադիր է աշնանը պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նրա խոսքով՝ Պուտինը «գերազանց առողջություն» ունի, իսկ պատվաստումն անհրաժեշտ է «այդ առողջությունը պահպանելու համար»։