Ըստ երկուշաբթի օրվա ընդունված որոշումների՝ երեքշաբթի օրը մենք կտանք մեր պատասխանը։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց  «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով։ Եթե երկուշաբթի օրը գերագույն գլխավոր դավաճան սրիկան կրկին դիմի ապօրինությունների և փորձ անի հեռացնել Օնիկ Գասպարյանին, երեքշաբթի 17։00-ին կհավաքվենք այս հրապարակում և միասին կորոշենք այն քայլերը և գործողությունները, որոնք պետք է կատարենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։