Կոտայքի մարզում մարտի 1-ին, ժամը 07։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝ գազի գրասենյակի հարևանությամբ, բախվել են Հրազդանի բնակիչ՝ 22-ամյա Շմավոն Բարեղամյանի վարած Opel Corsa մակնիշի և Սոլակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Նորիկ Ստեփանյանի վարած ԳԱԶ 66 մակնիշի ավտոմեեքնաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Շ. Բարեղամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Ստեփանյանն աշխատում է «Հրազդան Ճանշին»-ում։