Մեր ուժայինների մոտ տպավորություն է, որ «Proton VPN» համակարգը թաքնվելու համար է, մինչդեռ այն ընդլայնվելու համար է և հնարավորություն է տալիս ավելի մեծ քանակի ռեսուրսներից օգտվելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։

«Մեղադրականի մեջ ինձ մեղսագրվում էր, որ ստեղծել եմ այդ ֆեյքը, որի հետ ես, հաստատ եմ ասում, կապ չունեմ։ Դա շատ կարևոր է ինձ համար, կալանքին զուգահեռ նաև ինձ վարկաբեկելու գործընթաց գնաց։ Բացի իմ հիմնական զբաղմունքներից, ես նաև մանկավարժություն եմ դասավանդում, իսկ մանկավարժության դեպքում, ի տարբերություն այլ գիտությունների, դասավանդման պրոցեսը հիմնված է միջանձնային շատ լուրջ շփման և վստահության վրա։

Պատկերացնում եմ, երբ իմ 18-21 տարեկան ուսանող աղջիկները տեսան ԱԱԾ-ի այդ ապուշ ռելիզը, մտան այդ ֆեյքի էջն ու տեսան այդ հայհոյախառն տեքստերը։ Այդ պատճառով վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան, և զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան», — հայտարարեց Արա Սաղաթելյանը։