Հայաստանում կորոնավիրուսի համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը: Նախարարությունը հայտնում է, որ Covid-19-ի դեմ պայքարին է միացել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը:

«COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը»,- ասված է հաղորդագրությունում:

Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում՝ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»: