Մարտի 5-ին, ժամը 07:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։30-ին։