Օրեր առաջ Հայպետ‎‎ֆիլհարմոնիայի սրահներից մեկում տեղի ունեցավ Տաթևա Մարդոնիի «Հին աշխարհում Նոր աշխարհից» խորագրով արտ-իվենթը: Նկարչուհի, երգչուհի և 2 գրքի հեղինակ Տաթևան իր աշխատանքները ներկայացրեց ընկերական մտերմիկ միջավայրում, կիսվեց իր գույներով և հույզերով: Միջոցառման առանցքային մասերից մեկը Տաթևայի «Breathing Love & Infinity» գրքի շնորհանդեսն էր: Այս գրքում տեղ են գտել հեղինակի ստեղծագործությունները սիրո ու երջանկության մասին: Հյուրերի համար հեղինակը ընթերցեց իր ստեղծագործություններից հատվածներ՝ հայերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներով: Ներկայացվեցին նաև Տաթևա Մարդոնիի հեղինակային երգերի տեսահոլովակները, ինչպես նաև հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հեղինակի կենդանի կատարումները: Միջոցառման շրջանակներում բարեգործական նպատակով կազմակերպվել էր նաև գրքերի ու կտավների վաճառք: