«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերի համաձայն՝ Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպում է ունեցել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և համանախագահ Լարա Ահարոնյանի հետ, որն առավել հայտնի է ՀՀ-ում որպես ԼԳԲՏ համայնքի կարկառուն պաշտպան:

Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլի մարտի 1-ին կայացած հանրահավաքին Լարա Ահարոնյանը բազմաթիվ մարդկանց է բերել հրապարակ: Բոլորիս հասկանալի է, թե ինչու է Ահարոնյանն այսքան շահագրգռված, որպեսզի Նիկոլի իշխանությունը չհեռանա»։