Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ անվտանգության ստորաբաժանումները կանխել են Ահվազ-Մեշհեդ ուղղությամբ թռչող ինքնաթիռի առևանգումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Pars Today-ը, Iran Air ավիաընկերության Fokker 100 ուղևորատար ինքնաթիռը թռիչք է իրականացրել Ահվազի օդանավակայանից Մեշհեդի ուղղությամբ: Թռիչքի ընթացքում ուղեւորներից մեկը փորձել է գրավել ինքնաթիռը, սակայն չեզոքացվել է ԻՀՊԿ-ի ուժերի կողմից: Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում, հանցագործը ձերբակալվել է ։