«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Ոստիկանության աշխատակիցները այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգեւավճար են ստացել:

«ժողովուրդ» օրաթերթը գրավոր հար­ցում էր ուղարկել Ոստիկանության լրատվական ծառայություն եւ խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգեւավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ եւ ինչ առիթով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգեւատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգեւատրում («Պետական պաշտոններ եւ պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով:

Ստացվում է՝ Ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգեւատրվել են երկու անգամ՝ մեկ անգամ՝հունվար ամս­վա համար, մեկ անգամ էլ՝ արդեն միանվագ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում