Վրաստանի նախկին նախագահ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, Ուկրաինայի բարեփոխումների հարցով գործադիր հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հեռացրել են Ուկրաինայի քաղաքաշինության ոլորտում խնդրահարույց հարցերի լուծման համակարգող խորհրդի կազմից, Վլադիմիր Զելենսկու համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում, փոխանցում է ria.ru-ն։

Փաստաթուղթը ուժի մեջ է մտել նախօրեին։

Խորհրդում ազատված տեղը զբաղեցրել է բարեփոխումների գործադիր կոմիտեի փորձագետ Գեորգի Ցխակայան։

Նշենք, որ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ին Սաակաշվիլիին վերադարձրել էր Ուկրաինայի քաղաքացիությունը, իսկ մեկ տարի անց նշանակել բարեփոխումների հարցով գործադիր հանձնաժողովի նախագահ։