ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել՝ երկիրում ստեղծված վիճակի լուծումն իրենց առաջարկությունն է:

«Ես ակնկալու՞մ եմ՝ կմիանան այլ ուժեր՝ այո՛, ակնկալում եմ, կախվա՞ծ են դրանից նաև ապագա բանակցությունները՝ միանշանակ կախված են: Առանց մեզ որևէ մեկը չի կարող գալ համաձայնության, գնալ արատահերթ ընտրության, մենք էլ առանց մյուսների չենք կարող դա անել», — ասաց ԼՀԿ ղեկավարը:

Պատգամավորի խոսքով՝ տրամաբանական է, որ այս գործընթացում կոնսենսուսներ են պետք:

Մարուքյան նաև ընդգծեց, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» մերժի արտահերթ ընտրությունների գնալու վարչապետի առաջարկը կամ նրա հետ հանդիպումը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցն օրակարգից դուրս չի գալու:

«Կմերժի, այլ տարբերակ կմտած եմ ես, անընդհատ տարբերակներ կմտածենք», — ասաց Մարուքյանը: