Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ նշանակված չէ, ԱԺ ճեպազրույցների հետ ընթացքում լրագրողների ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգի շուրջ Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը երբ է տեղի ունենալու։

«Այդ հանդիպումը պետք է տեղի ունենա քաղաքական խորհրդի նիստից հետո։ Քանի որ քաղաքական խորհրդի նիստ այսօր նշանակված չէ, տրամաբանորեն, այսօր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ», — ասաց Տոնոյանը։