WhatsApp մեսենջերի սեղանի տարբերակի համար հասանելի են դարձել ձայնային եւ տեսազանգերը: Այս մասին հայտնում է Engadget-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիմա Windows եւ Mac համակարգիչների համար մեսենջերի հաճախորդ-օգտատերերը կարող են զանգեր իրականացնել: Անհատական համակարգչի համար WhatsApp-ի ձայնային եւ տեսազանգերն աշխատում են ինչպես դիմանկարային, այնպես էլ ալբոմային կողմնորոշմամբ եւ մշտապես պատկերվում են մյուս բաց հավելվածների վրայից:

WhatsApp-ն այս գործառույթը թեստավորել է 2020 թվականի վերջից, երբ ծրագրի որոշ օգտատերեր բետա ռեժիմում զանգերից օգտվելու հնարավորություն էին ստացել: Հիմա հասանելի են միայն երկու օգտատերերի միջեւ կանչերը: Հնարավոր է, որ WhatsApp-ը կընդլայնի գործառույթը՝ ապագայում ներառելով խմբային ձայնային եւ տեսազանգեր: