Facebook Inc-ը մարտի 4-ին կվերացնի ԱՄՆ-ում քաղաքական գովազդի արգելքը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերին սոցիալական ցանցը ժամանակավոր արգելք էր դրել քաղաքական, քարոզչական եւ սոցիալական գովազդի վրա՝ ապատեղեկատվության եւ ընտրակեղծիքների դեմ պայքարի շրջանակներում:

Facebook-ը հայտարարել է, որ գովազդատուները, որոնք ավարտել են ստուգման գործընթացը, կկարողանան քաղաքականության, ընտրությունների եւ սոցիալական հարցերի վերաբերյալ նոր հայտարարություններ ուղարկել կամ խմբագրել նախկինում գոյություն ունեցող հայտարարությունները՝ դրանք կրկին ակտիվացնելու համար: