Ֆրանսիական դատարանը արդարացրել է կոռուպցիայի եւ զենքի վաճառքի գործարքից եկամուտներ ստանալու մեջ մեղադրվող նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրին, միաժամանակ նրա պաշտպանության նախկին նախարարին պայմանական ազատազրկման է դատապարտել, հայտնում է AFP-ն:

91-ամյա Բալադյուրը մեղադրվում է զենքի գործարքներից անօրինական միջնորդավճարները 1995թ. նախագահական ընտրություններում իր քարոզարշավին ուղղելու մեջ:

Պաշտպանության նախկին նախարար Ֆրանսուա Լեոտարը մեղավոր է ճանաչվել ակտիվների անհամաչափ օգտագործման մեջ եւ դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման ու 100 000 եվրո տուգանքի:

Նրանցից ոչ ոք ներկա չի եղել դատավճռի կայացմանը:

Բալադյուրին եւ Լեոտարին մեղադրանք է առաջադրվել 2017-ին «կորպորատիվ ակտիվների անհամաչափ օգտագործման մեջ մեղսակցության համար»՝ կապված 1993-1995 թվականներին Պակիստանին սուզանավեր եւ Սաուդյան Արաբիային հածանավեր վաճառելու հետ։