Մարտի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել Երևանի 32-ամյա բնակիչը՝ իր վարած «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենայով:

Մարտի 3-ին, ժամը 20.50-ին, նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Ավտոմեքենան Գողթ գյուղից տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է քննություն