Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ:

Ընթացիկ օրվա ընթացքում Բալիջա հատուկ զորավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացրել են 128 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

Պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին յուրաքանչյուր օր ներգրավված է ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող: