Չնայած այն հանգամանքին, որ առկա համավարակի համատեքստում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը միշտ առկա է, դժվար թե Մարտի 8-ի կապակցությամբ տարեց կնոջը նվիրած ծաղկեփունջը դառնա վարակի տարածման աղբյուր: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել են հարցված բժիշկները:

«Երբ մենք ապրում ենք համավարակի ժամանակաշրջանում, վարակվելու հավանականությունը միշտ առկա է: Ռիսկը, որ կորոնավիրուսը կփոխանցվի ծաղկեփնջի միջոցով, ներառյալ տարեց կնոջ համար նախատեսվածը, փաստացիորեն բացակայում է. շատ քիչ է հավանականությունը»,-ասել է բժշկական գիտությունների դոկտոր, վարակաբան Անատոլի Ալտշտեյնը:

Նա եզրափակել է, որ համավարակի ժամանակ, և առավել ևս՝ Մարտի 8-ին, կանանց ծաղիկներ նվիրելը ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է:

Միևնույն ժամանակ, չպետք է վախենալ ծաղիկների խանութում կորոնավիրուսով վարակվելուց, ընդգծել է «Բժշկության լիդեր» բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Եվգենի Տիմակովը:

«Ծաղիկների խանութներում անընդհատ դռները  բացվում են: Քանի որ տարածքները հաճախ մեծ չեն, դրանք մշտապես օդափոխվում են: Կարիք չկա վախենալ վարակվելուց, բայց պետք է հետևել անվտանգության բոլոր միջոցառումներին», -ասել է Տիմակովը: