Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները հանրապետության ներքին գործն են, և Մոսկվան չի կարող այլ դիրքորոշում ունենալ այս հարցում:

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սա ինքնիշխան պետության ներքին գործն է, սա քաղաքական գործընթաց է այդ պետության մեջ, ուստի այլ գնահատականներ չեն կարող լինել», — ասել է Զախարովան: