Մարտի 4-ին, ժամը 03։19-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 5 հասցեի 2-րդ հարկի աշխատասենյակներից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 03։38-ին, մարել՝ 04։00-ին։ Այրվել է պահարանը փաստաթղթերով և գույքը՝ մասամբ: