Եվրամիությունը դադարեցրել է աջակցությունը Մյանմայում զարգացման ծրագրերին, որպեսզի խուսափի անցյալ ամիս իշխանությունը զավթելուց հետո զինվորականներին ֆինանսական օգնություն տրամադրելուց, հաղորդում է Reuters-ը:

ԵՄ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպության կոմիտեին հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը զարգացման ոլորտում, որը կօգներ աջակցել ռազմական ուժերին, ասել է ԵՄ առեւտրի ներկայացուցիչը:

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ դադարեցրել է բյուջետային աջակցությունը, որը վերջին տարիներին ավելի քան 200 միլիոն եվրո է կազմել առանձին ծրագրերում, որոնք սովորաբար տեւել են չորս տարի:

ԵՄ որոշումը հաջորդել է Մյանմայում փետրվարի 1-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման միջազգային դատապարտմանը, որի հետեւանքով տապալվել էր Աունգ Սան Սու Չժիի ընտրված կառավարությունը: Մյանմայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ ցույցերի ընթացքում 38 մարդ է զոհվել:

Մյանմայում զարգացման ոլորտի ԵՄ աջակցությունը կենտրոնացած է Ասիայի ամենաաղքատ երկրներից մեկի գյուղական բնակավայրերում կրթության, արդարադատության, ընտրությունների եւ սննդի աջակցության վրա: