Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարարագիրը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

ert.am-ը պաշտոնատար անձի հայտարարագրից, որ ներկայացվել է 2021 թ․ փետրվարի 18-ին, տեղեկանում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ, իսկ կանխիկ դրամ հայտարարագրել է 500 հազար դրամ:

Սեփականություն  չունի, մեքենա չունի, փոխառություններ չունի: Ընդհանուր առմամբ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 501 հազար 500 դրամ:

Իր վերջին՝ 2017-ին ներկայացրած հայտարարագրում որպես ԱԺ պատգամավոր պաշտոնը դադարեցնելու օրը հայտարարագրել է 5 մլն դրամ: