Ջո Բայդենի վարչակազմը չորեքշաբթի ազգային անվտանգության ռազմավարության անցումային դրույթներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն ցանկանում մասնակցել անվերջ պատերազմներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միացյալ Նահանգները չպետք է մասնակցեն եւ չեն մասնակցի «անվերջ» պատերազմներին, որոնք հազարավոր կյանքեր եւ տրիլիոնավոր դոլարներ արժեն: Մենք պատասխանատու կերպով կաշխատենք` ԱՄՆ-ի ամենաերկար պատերազմին Աֆղանստանում վերջ դնելու համար»,- ասվում է փաստաթղթում:

Ռազմավարության այս դրույթը համընկնում է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ, ով դեմ էր անընդհատ պատերազմներին եւ փորձում էր դադարեցնել դրանք` զորքերը դուրս բերելով Իրաքից եւ Աֆղանստանից:

Բայդենի վարչակազմը ազգային անվտանգության լիարժեք ռազմավարություն մտադիր է ներկայացնել այս տարվա վերջին: