Շվեդիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա: 8 մարդ վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել հարավային Վետլանդա քաղաքում: Հարձակվողը վիրավորվել է եւ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել: Ինչպես հայտնում է Local-ը, ոստիկանությունը հակված է ահաբեկչության վարկածին:

Հանցագործությունը սկզբում համարվել է սպանության փորձ, բայց հետագայում վերաորակավորվել է որպես ահաբեկչության կասկած:

Հարձակվողը 20 տարեկան է: Նա հիվանդանոցում է բուժվելիս է եղել ոստիկանության հսկողության ներքո:

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը գործել է միայնակ, Վետլանդայում դեպքի վայրում իրավիճակը «վերահսկվում է»: Հետաքննության հետ կապված՝ քաղաքի որոշ թաղամասեր շրջափակվել են:

Վետլանդան քաղաք է Շվեդիայի հարավային Յոնչյոպինգ շրջանում, որը գտնվում է Ստոկհոլմից 275 կմ հարավ-արեւմուտք, մոտ 14 000 բնակչություն ունի: