ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Բաղրամյան պողոտայից, որտեղ այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվում, նույն ժամանակահատվածում ԱԺ-ի բակից դիպուկահարների թիրախում հայտնվել են իրենք։

«Բաղրամյան պողոտայում հազարավոր հայրենակիցների հետ ենք։

Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք  դիպուկահարների թիրախում։

Ուշադիր նայեք Հովհաննեսի դեմքի լուսային կետին»,- գրել է Աշոտյանը։