Մինչև երեկո պարզ կլինի, թե ինչ դիրքորոշում կունենա ՀՀ նախագահը, ըստ այդմ էլ կլինեն հստակ գործողություններ: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ  Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու մասին մերժվեց նախագահի կողմից և ետ ուղարկվեց:

«Կառավարությունից նորից նույն միջնորդությունը եկավ և մուտքագրվել էր միայն մարտի 1-ին: Այսօր մինչև երեկո ՀՀ նախագահը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, կա՛մ այդ միջնորդությունն ուղարկում է ՍԴ, կա՛մ թողնում է անպատասխան, որը, ըստ Կառավարության իրավաբանների, բավարար է, որ Օնիկ Գասպարյանին հեռացնեն պաշտոնից, բայց ՀՀ իրավաբանների մեծ մասը հակառակն է ասում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, մինչև երեկո, պարզ կլինի, թե ինչ վերջնական դիրքորոշում կարտահայտի Հայաստանի նախագահը և ըստ այդմ էլ կլինեն հստակ գործողություններ:

«Երեկ նախագահը մի հայտարարությամբ մեկ ուրիշ օրենք ուղարկեց ՍԴ, բայց դա բոլոր դռները չեն փակում: «Հայրենիքի փրկության շարժումը» շատ արագ, հայտարարությամբ ցավ հայտնելով տեղի ունեցածի համար, շտապ հանդիպում պահանջեց նախագահից, որն այսօր կայացել է: Այս հանդիպման մանրամասները կներկայացնի Արծվիկ Մինասյանը»,- ընդգծեց նա: